Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ապրիլի 30-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200 հազար դրամ հափշտակելու մասին:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում' մայիսի 2-ին, ժամը 09.30-ին, նշված ավազակային հարձակումը կատարելու համար, իր բնակության վայրից բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ստեփան Ռ.-ն, ով խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ստեփան Ռ.-ն ձերբակալված է: