Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակային հարձակում ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 20-ին, Վարդենիս քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով: Այդ օրը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվում, որ Վարդենիս քաղաքի սեփական տներից մեկում են գտնվում 84-ամյա Հրաչ Հովհանյանը և 81-ամյա Սիրուն Հովհանյանը: Ամուսինների տուն են մեկնում ոստիկանության Գեղարքունիքի և Վարդենիսի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ:
Մանրամասներն՝ այստեղ: