2018 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թիվ 5-րդ պահակակետի արգելագոտուց հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էին 27,3 գրամ հաշիշանման զանգված, 1,3 գրամ սպիտակ փոշենման զանգված, 1,4 գրամ բաց շագանակագույն փոշենման զանգված, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 35 հատ «Պրեգաբալին» տեսակի դեղահաբ, 1 բջջային հեռախոս` բաժանորդային քարտով, 1 հատ բաժանորդային քարտ և մեկ ականջակալ:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: