«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում, սավանով կախվելով, օգոստոսի 5-ին կալանավոր է ինքնասպան եղել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա փոխանցմամբ՝ կալանավորն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: