«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է սեպտեմբերի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացած, «բանդայի գործով» ամբաստանյալ Արմեն Դալլաքյանի թեմային: Նրա հարազատներին հայտնվել է, որ Ա.Դալլաքյանը թոքերի քաղցկեղ է ունեցել, որի մասին թղթակցին տեղեկացրել է Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը:
«Բայց բոլորն էլ կարծում են, որ սուտ է այդ քաղցկեղի վարկածը, որովհետև եթե Արմանի վիճակն այդքան վատ է եղել, ինչու՞ մի անգամ գոնե նրա ծնողներին թույլ չեն տվել տեսնել իրենց որդուն: Ամեն ինչ սուտ է: Նա առողջ տղա էր»,- ասել է Սուրիկ Հակոբյանը:
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանն ասել էր, որ Արման Դալլաքյանը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, ու նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապօգնություն կանչելուց 10 րոպե անց նա մահացել էր:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: