Քիչ առաջ Սահմանադրական դատարանի 7 դատավոր ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ խիստ մտահոգություն են հայտնում Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Նկատենք, որ ստորագրած դատավորների ցանկից բացակայում է դատավոր Արման Դիլանյանի անունը։

 

ԼՈՒՐԵՐ․com-ը ՍԴ դատավոր Արման Դիլանյանից հետաքրքրվեց, թե ինքը ինչու չի ստորագրել հայտարարության միասնական տեսքստի տակ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պարզապես ինքը տեղյակ չի եղել հայտարարությունից և չի մասնակցել դրա նախապատրաստմանը։ Թե ինչպես է այդպես ստացվել, Դիլանյանը նշեց՝ նախաձեռնողներին հարցնենք։ Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, համամի՞տ է հայտարարության մեջ նշված դիրքորոշումների հետ և ի՞նչ կարծիք ունի ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, սակայն Դիլանյանը չցանկացավ մեկնաբանել։

Արման Դիլանյանն այն դատավորներից է, որն ընտրվել է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ 

Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը։ 

Սոնա Հարությունյան