Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները վստահաբար տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Անեկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ: Լրջանալու և պատրաստվելու փոխարեն իշխանությունները զբաղված են եղել թերևս ֆեյքեր բուծելու և մանիպուլացիաներ մշակելու գործով: Ինչու՞: Որովհետև պարզ է, որ ամեն ինչ կանխորոշված էր: Պատերազմի ընթացքում չունեինք, ինչ խոսք, էժանագին շոուների պակաս` սկսած «իշխանական» ընտանիքից, ավարտած որոշ պատգամավորների ճղճիմ մեկնաբանություններով ու նկարներով:
Վարագույրն իջավ` այս կողմում թողնելով հազարավոր զորհեր, հազարավոր վիրավորներ, անդառնալի կորուստներ...
Ցավոք, իշխանական կրկեսը շարունակվում է...
Հ. Գ. Դեռ ինչե՜ր են ի հայտ գալու»: