ԳԱԼԱ   Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է բանդայի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը:

 

Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է՝ իր կարծիքով Արման Դալլաքյանի նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում և ոչ բավարար բժշկական օգնություն է ցուցաբերվել նրան, սակայն մինչ հստակ հայտարարություններ անելը պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

 

«Խոշտանգում ասելով ես նկատի չունեմ, որ նրան ծեծել են: Խոշտանգում է նաև այն, որ անձին 10 ամիս կարող են պահել թութքով հիվանդ, հետո նոր վիրահատել կամ, օրինակ, այն, որ իրեն վիրահատել և ուղիղ 25 ժամ անց հարցաքննել են»,- ասում է Քոսյանն ու բացատրում, որ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին վիրահատությունից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնից Արման Դալլաքյանին դուրս են գրել, տարել ոստիկանության հոսպիտալ, հարցաքննել:

 

Փաստաբանը բժշկական կենտրոնից պարզաբանում է պահանջել, թե ինչի հիման վրա են Արմանին դուրս գրել, որտեղից նրան պատասխանել են, որ դա արել են ոստիկանների պահանջով:

 

Մանրամասները` այստեղ