Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրերս կալանավոր է մահացել: Այսօր՝ հունվարի 6-ին NEWS.am-ի հետ զրույցում ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ մահացած կալանավորը 42-ամյա Մհեր Խերունցն է:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ մահացածը մի շարք հիվանդություններ է ունեցել:


Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտանոթային անբավարարությունից: