Արհեստական ինտելեկտի էվոլյուցիան նպաստում է տեխնոլոգիաների զարգացմանը, սակայն բարոյագիտական հարցեր է բարձրացնում: Այս մասին հայտարարել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ղեկավար Անգել Գուրիան:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից  հավանության արժանացած սկզբունքները պահանջում են, որպեսզի արհեստական ինտելեկտի համակարգերն արդար, թափանցիկ լինեն:

 

«Արհեստական ինտելեկտը պետք է օգտագործվի ոչ միայն մարդկանց բարօրության համար, այլ նաեւ տեխնոլոգիաները պետք է աջակցեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները եւ բազմազանությունը: Չնայած արհեստական ինտելեկտը լավատեսություն է խթանում, այն նաեւ անհանգստություն եւ բարոյագիտական խնդիրներ է առաջացնում»,- ասել է Գուրիան: