ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը շարունակում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:

 

«Մենք Ադրբեջանի կառավարության առաջ բարձրացնում ենք ժողովրդավարության հարցերը», -ասել է նա:

 

Ռ. Սեկուտայի խոսքով' այդ հարցերը բարձրացվել են նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի' Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

 

«Բաքու կատարած այցի ժամանակ Նուլանդը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առնչությամբ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի կառավարության հետ, եւ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը», -ասել է դեսպանը: