Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցավում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյի պաշտոնից հեռանալու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես շատ ցավում եմ Թերեզայի համար, նա ինձ շատ է դուր գալիս»,- ասել է ԱՄՆ ղեկավարը մայիսի 24-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, Ճապոնիա մեկնելուց առաջ:
«Նա շատ էր աշխատում: Ես նրա հետ կհանդիպեմ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է Թրամփը:
Մայիսի 24-ին Դաունինգ սթրիթ-10-ում իր պաշտոնական նստավայրի շեմին Թերեզա Մեյը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնը թողնելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է հունիսի 3-5-ը: