Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: