Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին:
«Խնդիրները և միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- Shantnews-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը:
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»: