Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 17-ին, արտահերթ նիստ է հրավիրել:
Նիստի օրակարգում 5 հարց կա, որոնցից մեկը վերաբերում է մայրաքաղաքի աղբահանությանն ու սանիտարական վիճակին: Նիստի սկզբում «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց․ «Հրատապությունից ելնելով, ուզում եմ խոսել և Արզումանյան 10-ի հետ կապված և մի փոքր առաջարկ անել։ Ինչպես գիտեք, Արզումանյան 10-ը ավելի կատաստրոֆիկ վիճակում է, քան Արցախի փողոցի շենքերը, որովհետև ի տարբերություն Արցախի փողոցի շենքերի, Արզումանյանի շենքերը նույնիսկ հիմք չունեն և բնակիչները գիշեր թե ցերեկ փորձում են դրսում անցկացնել՝ տուն չմտնելու համար, որովհետև պատերը ճտճտում են։ Առաջարկում եմ պահուստային ֆոնդից գումար տրամադրել այդ բնակիչներին, որպեսզի նրանք վարձով բնակարան գտնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։