Բազմաթիվ մարդիկ նյարդային տարբեր սովորություններ ունեն, որոնք առաջին հայացքից անմեղ են թվում, սակայն իրականում կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը։

 

Եղունգները կրծելու սովորություն. շատերը նման վատ սովորություն ունեն, սակայն նրանք պետք է հիշեն, որ եղունգ կրծելը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Նախ՝ կրծելով դրանք՝ հաճախ վնասում են նաև մաշկը, և այնտեղ վարակներ ներթափանցելու վտանգը մեծանում է, երկրորդ՝ եղունգի տակ առկա բակտերիաները հայտնվում են բերանում՝ և դառնում բերանի խոռոչի ու կոկորդի ինֆեկցիաների պատճառ։

 

Մազերը մատի վրա ոլորելու սովորություն՝ անգամ եթե մազը չեք քաշում, այն մատի վրա ոլորելիս թուլանում է, ժամանակի հետ կարող է առաջանալ արմատի թուլացում, մազաթափություն, անգամ՝ գլխամաշկի ինֆեկցիաներ։

Վիզը ճտտացնելու սովորություն՝ շատերին թվում է, թե այսպիսով թուլացնում են վիզը, այնինչ կարող են վնասել վզի և ողնաշարի մկանները։

 

Շրթունքները կծոտելու սովորություն՝ շատերն են կծոտում շրթունքները կամ լիզում լեզվով, ինչի հետևանքով կարող են շրթունքներին վերքեր, անգամ ֆիբրոմաներ առաջանալ։

 

Մաստակ ծամելու սովորություն՝ մաստակ ծամելիս մարդ ավելորդ օդ է կուլ տալիս, ինչը մեծացնում է գազերի, փքվածության հավանականությունը։