Instagram-ի, WhatsApp-ի, Facebook-ի եւ Facebook Messenger-ի աշխատանքում խափանումներ են եղել:

 

Facebook-ի օգտատերերը բողոքում են, որ լուսանկարները չեն բեռնվում, իսկ մեսենջերում խնդիրներ կան հաղորդագրությունների ստացման եւ մուտքի հետ կապված:

 

Instagram-ի օգտատերերն էլ բախվել են նորությունների ժապավենի հետ կապված խնդիրների հետ:

 

WhatsApp-ում հաղորդագրությունները չեն հասնում եւ վատ է աշխատում միացումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով DownDetector-ին:

 

Խնդիրների հետ բախվել են Ռուսաստանում, Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում: WhatsApp-ում խափանումներից բողոքում են Բրազիլիայի եւ Կոլումբիայի օգտատերերը:

 

Բոլոր ծառայությունների սեփականատերը Facebook-ն է, որը դեռ չի մեկնաբանել աշխատանքի խափանումները: