Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: