ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հուլիսի 7-ին Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած և Հայաստան տեղափոխված 3 քաղաքացիներին։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

 

«Հուլիսի 7-ին Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 3-ը Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան: Նրանցից 2-ը՝ 12 և 16 տարեկան երեխաներ, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մեկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը' ծանր:
Երկու երեխան էլ գիտակից են, այս պահին անցնում են համապատասխան զննություն»,- գրված է հայտարարության մեջ։

 

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят