«Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում' անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին:
Նախարարը նշել է, որ այս պահին չի կարող հորդորել լողալ կամ չլողալ Սևանա լճում, և, ամենայն հավանականությամբ, վաղը կամ մյուս օրը հայտնի կդառնան լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ ինքն անցած տարի լողացել է Սևանա լճի չկանաչած հատվածներում, իսկ այս տարի ամեն բան վերջնական պարզ կլինի փորձաքննությունից հետո: