Հյուսիս-հարավ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբ:
Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:
«Հիմա իրականացման փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ծրագրի Կենտրոն-Հարավ մասը: Ներկա պահին ընթանում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Քննարկվում է նաև Կենտրոն-Հյուսիսի կառուցումը, որը կապվելու է Կենտրոն-Հարավի հետ. դա Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն է: Միայն հարավային ուղղությամբ մենք կունենանք փոխհոսքերի իրականացման եռապատիկ հզորության ավելացում, և հյուսիսն էլ միացնելով այդ ուղղությանը՝ հույս ունեմ, որ կդառնանք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաբ»,- ասաց Բադալյանը:
Վարչության պետը նշեց, որ նշված ծրագիրն արդեն հաստատված է և հարավից կառուցման փուլում է: