Այսօր՝ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մամուլի ասուլիսի ընթացքում խմբավորման անդաամ Վարուժան Ավետիսյանը նախ  շնորհավորեց բոլորին «հուլիսյան ապստամբության 3–րդ տարեդարձի» առթիվ, ապա ընթերցեց  կուսակցության քարտուղարության հայտարարությունը։ Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ որոշ ուշացումներից հետո Հայաստանում հաստատվելու է արդարություն, իսկ հուլիսի 17–ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին, ասաց.

«Ես չեմ կարող գնահատական  տալ: Իրենք նախորդ իշխանության անարդարությունների դեմ բոյկոտել ու ըմբոստացել են, բայց այն հանգամանքը, որ այդ ապստամբության հետևանքով կան զոհեր (արդարացված կամ ոչ արդարացված, դա չեմ քննարկում): Դա կաշկանդող հանգամանք է և անընդունելի է համարել որպես տոն»:

Սակայն, պատգաավորն իր խոսքում շեշտեց, որ խմբավորման կողմից արված քայլը տվեց նախորդ իշխանության գործունեության կամ անգործության գնահատականը: Հովսեփյանը ընգծեց՝ շատ կուզենար, որ այդ ապստամբությունը չլիներ այնպես, ինչպես եղավ: Ապստամությունից 2 տարի անց ապացուցվեց, որ կարելի է հեղափոխություն անել առանց զենքի՝ բաց ձեռքերով, սակայն յուրաքանչուր մարդ ինքն է որոշում իր գործունեության մեթոդը:

«Չեմ կարծում, որ իշխանությունն այս օրն ընդունի որպես տոն, նորից եմ կրկնում՝ այդ գործողության հետևանքով կան զոհեր և կապ չունի, թե ինչպես ենք մենք գնահատում. դա կաշկանդող է: Ես շատ ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր գործողության և անգործության գնահատականը տա հասարակությունը, ոչ թե՝ անհատները: Ժողովուրդը ինքնաբուխ ստեղծեց «Հաց բերողի» օր, այս դեպքում էլ թող հասարակությունը որոշի»,- եզրափակեց պատգամավորը: