MTV Channel-ը հրապարակել է Video Music Awards-ի մրցանակակիրների ցուցակը, մրցանակաբաշխությունը պետք է անցկացվի օգոստոսի 26-ին: Այս տարի մրցանակաբաշխության անվանակարգերում առաջատարը փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթն է: Այս մասին ասվում է ալիքի կայքում:

Անվանակարգերի թվով առաջատար է նաև Արիանա Գրանդեն։ Նրանք երկուսն էլ 10 տարբեր անվանակարգերում մրցանակների են հավակնում։

Հաջորդը գալիս է երգչուհի Բիլլի Այրլիշը (ինը անվանակարգերում) և ռեփեր Lil Nas X-ը (8 անվանակարգերում):Շոն Մենդեսը, Ջեյ Բալվինը, Քարդի Բին, Քամիլա Քաբելյոն, FKA Twigs-ը և Սոլանժը նույնպես առաջադրվել են մի քանի անվանակարգերում:

Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը առաջադրվել են «Աստղ է ծնվել» ֆիլմի համար լավագույն սաունթրեք անավանակարգում։