Music Moves Europe Awards 2022-ը հայտնել է 15 հավակնորդների անունները, որոնց թվում է հայկական «Լադանիվա» խումբը:

Այս մասին հայտնում է euneighbours-ը:

Մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս արտիստներին միջազգային կարիերա զարգացնել:

Միջազգային ժյուրին կընտրի հինգ հաղթողի և արտիստներից մեկը կարժանանա ժյուրիի գլխավոր մրցանակին: Հաղթողներին դրամական պարգևներ կտրվեն:

Մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին Նիդերլանդներում: