Հանրահայտ երգչուհի Օլգա Բուզովան Բաքվում կայացած «Жара» փառատոնի ժամանակ սայթաքել եւ վայր է ընկել ելույթի ժամանակ: Ընկնելու տեսագրությունը հրապարակվել է Instagram-ում:
Տեսանյութում երեւում է, որ երգչուհին փորձել է պարային շարժում կատարել, սակայն սայթաքել է եւ ընկել ծնկների վրա, փորձելով թաքցնել անհաջողությունը:
«Հուսով եմ, որ ոչ ոք սա չի նկատել»,-սոցցանցերում գրել է Բուզովան, խոստովանելով, որ ամենից շատ վախենում է հենց բեմի վրա ընկնելուց:
Ավելի ուշ երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել վիրակապված ոտքը, նշելով, որ այն ցավում է:
Հատկանշական է, որ միջադեպի ժամանակ բեմը թաց է եղել: Հենց այդ պատճառով էլ Բուզովան չի կարողացել ոտքի վրա կանգնած մնալ: