Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին, և հայտնել են, որ Նոր Հաճնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը գլխի մասում ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Ղազարյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանությունը պարզում էր դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայութան ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափովել Մյասնիկյան պողոտայից, որտեղ ավտոքարշակի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում քարշակի վրայից վայր է ընկել, և այդ պահին նշված վայրով անցնող Նոր Հաճնի շտապօգնության բժիշկները կանգնել են, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, նախ, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: