Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացնում Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական վթարից։ Ինչպես հայտնի է, ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։ Աղբուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։ Մահացածներն են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Հարութ Ավագյանը, 25-ամյա Նելլի Գրիգորյանը, 37-ամյա Ռոբերտ Ավագյանը, 61-ամյա Անդրանիկ Ավագյանը և 58-ամյա Սեդա Բաղդասարյանը: Մահացածները մի ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, 2 որդիները և հարսը։

 

 

Հայտնի է Արցախում ողբերգական վթարի 5 զոհերի ինքնությունըՀայտնի է Արցախում ողբերգական վթարի 5 զոհերի ինքնությունը

 

Հայտնի է Արցախում ողբերգական վթարի 5 զոհերի ինքնությունը