Ամենաթաց տոնին մնացին հաշված օրեր, իսկ համացանցում ակտիվ տարածում է գտել հայտնիների մասնակցությամբ «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» նոր չելենջը: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշեց նկարահանել թաց տեսանյութ և հորդորեց ակտիվ մասնակցել: Վարդավառ տոնն անցկացվելու է Գյումրիում:
«Դե ինչ, կարծում եմ՝ այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում եմ ձեր հոլովակներին և, իհարկե, ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր ԹԱՑ ՀՈԼՈՎԱԿԸ և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորովս ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՄԸ:
Ես ձեզ կսպասեմ հուլիսի 28-ին` 12:00-ից, Գյումրիի կենտրոնական հրապարակում: «Վեդրոները» ու փոխնորդ շորերը չմոռանաք»,- գրել է Ռուբեն Մխիթարյանը: