«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,
2018 թվականի հոկտեմբերի 29-ին մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ տառապում է պարբերական հիվանդությամբ և ամեն օր օգտագործում է Կոլխիցի դեղամիջոցը։ Որպես ապացույց նա ներկայացրել է նաև 2009 թվականի նոյեմբերի 18-ին Բժշկական գենետիկայի կենտրոնում իրականացրած հետազոտության արդյունքները (նկար 1 և 2):
(Տե՛ս 18:54-ից)։
2019 թվականի մայիսի 8-ին Արսեն Թորոսյանը ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութ։
2019 թվականի հունիսի 14-ին Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ Արսեն Թորոսյանը հանձնել է արյուն` հանդիսանալով արյան դոնոր։
(Տե՛ս 0:17)
Համաձայն ԱՀԿ (WHO) ուղեցույցի քրոնիկ երիկամային հիվանդությունը հանդիսանում է հակացուցում անձի` դոնոր հանդիսանալու համար։ Մինչդեռ, Պարբերական (Երևանյան) հիվանդության հիմնական բարդությունը երիկամների ամիլոիդոզն է (երիկամների քրոնիկ հիվանդություն է), որը տարիների ընթացքում կարող է բերել երիկամային անբավարարության։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը հանդիսացել է արյան դոնոր` նշանակում է, որ նա հանդիսանում է պրակտիկորեն առողջ անձ։
Հաշվի առնելով վերոգրյալը` համարում եմ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունիցազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Արսեն Թորոսյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։
Հարգանքով,
Բժիշկ-նեյրովիրաբույժ
CNS անդամ
WINS անդամ
WSSFN անդամ
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Մարինա Խաչատրյան