Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը բաց նամակով դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի պարոն Մարության,

Ինչպես գիտեք «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունն իրականացնում է ստորագրահավաք ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ընդունման։ Պրոցեսը բացարձակապես ապաքաղաքական է և հետապնդում է մեր ազգային շահը պաշտպանելու նպատակ։
Այդ ստորագրահավաքին, որպես ՀՀ քաղաքացի և որպես հայ մայր միացել եմ նաև ես։ Երեկ ես գտնվում էի Հյուսիսային պողոտայի հենակետում։ Ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիների հոսքը չէր դադարում։

Սակայն …

Երեկոյան, ժամը 22:30 – ի սահմաններում ստորագրահավաքի հենակետին մոտեցավ չորս հոգանոց խումբ, որը շուրջ 15 րոպե խոչընդոտեց աշխատանքներին։
Խմբի ղեկավարը լկտի տոնով, իրեն դնելով «մաչոյի» և մեր բացատրածն այդպես էլ չհասկացողի տեղ (թեև ավարտել է իրավագիտության ֆակուլտետը), բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ստորագրահավաքի մասնակիցների և անձամբ իմ նկատմամբ, փորձում էր սադրել։ Խոսակցության արդյունքում նա հայտարարեց, որ աշխատում է Երևանի քաղաքապետարանում, իսկ երբ որոշեցի միացնել ուղիղ եթերը' նա փախավ' իր հետևից կանչելով իր համախոհներին։
https://www.facebook.com/marina.khachatryan.372/videos/1357277911090218/

Ես նրան և մեր հանրությանը խոստացա հարցն օդում չթողնել։ Եվ, ինչպես յուրաքանչյուր պատվարժան հայ կին, ես կատարում եմ իմ խոստումը։

Պարո՛ն Մարության, պարզվեց, որ այդ անձը կրում է Ռազմիկ անունը, հանդիսանում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը և սովորություն ունի երկու ձեռքով սանրվածքն ուղղել դեպի աջ։

Ի դեպ, հանրությունը լավ է հիշում նախորդ օրերին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի «ռեյդերը» ստորագրահավաքի հենակետերի շրջանում։

Հաշվի առնելով վերոգրյալը' պահանջում եմ, որպեսզի հարցնեք կանաչ շապիկով Ռազմիկ Մկրտչյանին, թե ինչով էր զբաղված նա երեկ' օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում։

Պահանջում եմ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի կարգապահական տույժ' ազգային գործունեության նկատմամբ սադրիչ գործողությունների և հայ կնոջ հետ լկտի պահվածք դրսևորելու համար։

Պահանջում եմ, որպեսզի նա հեռացվի իր պաշտոնից և ներողություն խնդրի հայ հանրությունից' ճանաչվելով որպես սադրիչ։

Պարո՛ն Մարության, եթե այս հարցին հանրայնորեն չանդրադառնաք և չկատարվեն իմ բոլոր պահանջները, ապա հայ հանրությունը կունենա բոլոր հիմքերը մտածելու, որ սադրիչ Ռազմիկին անձամբ Դուք եք ուղղորդել ստորագրահավաքի գործընթացին խոչընդոտելու համար։ Դրա արդյունքում հայ հանրությունը կձևավորի համապատասխան կարծիք Ձեր և Ստամբուլում ստորագրված ապազգային կոնվենցիայի մասին։

Հ.Գ.Ի վերջո բացատրեք նման մարդկանց, որ նրանց պարտականությունը աղբի մեջ կորած Երևանի հարցերով զբաղվելն է, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սադրիչ դառնալու մղումը։

Հ.Գ.2 Մեր Երևանը աղբի մեջ կորցնելու, կանաչապատումը վերացնելու, օդը աղտոտելու, նախընտրական խոստումները չկատարելու, Երևանի բյուջեն մսխելու համար բոլորը կանչվելու են պատասխանատվության։ Իսկ մինչ այդ «շան օրն ենք գցելու» բոլոր նրանց, ովքեր կգործեն մեր քաղաքի ու մեր երկրի դեմ:

Հ.Գ.3 Որքա՞ն պարգևավճար է ստացել արդեն հանրահայտ Ռազմիկ Մկրտչյանը։

Հ.Գ. 4 Առավոտյան հրապարակմանս մեջ նշել էի Երևանի ավագանու անդամ Ասքանազ Աբրահամյանի անունը, ով շատ նման է սադրիչ Ռազմիկին և հանդիսանում է նրա թրաշով տարբերակը։ Աբրահամյանին հայտնի դարձնելու համար հայցում եմ նրա ներողամտությունը և հրավիրում ստորագրահավաքի»: