«ԱԺ-ի մոտ «Կամք» նախաձեռնության կողմից արդեն մի քանի օր է՝ ստորագրահավաք է սկսվել։ Կոչ եմ անում բոլորիդ մոտենալ և ոչ ասել Ստամբուլյան կոնվենցիային։ Մենք միշտ համախմբվում ենք, երբ մեր երկրին վտանգ է սպառնում, եկեք այստեղ էլ համախմբվենք, և բոլորիդ խնդրում եմ՝ ասեք ձեր «ոչ»-ը Ստամբուլյան կոնվենցիային»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է բժիշկ-նեյրովիրաբույժ, նախկին ավագանու անդամ  Մարինա Խաչատրյանը։