Այս պահին Լեռնային Ղարաբաղի հանրապետական հիվանդանոցում վիրահատվում են 4 քաղաքացիական վիրավոր։

 

Նրանցից մեկը Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանն է, ով վիրավորում է ստացել մեջքի հատվածում։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

 

Հիվանդանոցի տնօրեն Կարեն Բազրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիրավորները այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, բայց անուններ տալ չցանկացավ։ Միայն ասաց, որ վիրավորների մեջ և կանայք են, և տղամարդիկ։

 

«Հիվանդները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ամեն ինչ կատարված է, վիճակներն այս պահին ստաբիլ է»,-ասաց հիվանդանոցի տնօրենը։