Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վիրավորեց Փաշինյանին' նրան անվանելով խաբեբա:

«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, Սերժից ոչնչով չես տարբերվում, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ»,- վրդովված կինը դիմեց Փաշինյանին:

Փաշինյանը կարգադրեց թիկնապահերին, որ չքաշքշեն կնոջը եւ ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, թող չհուսահատվի: