Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զենքերի թաքցնելու տեղի մասին ոստիկանությանը տեղեկացրել է շենքի մեկ այլ բնակիչ, ով բողոքել է հարևանից վերջինիս հնչած սպառնալիքների համար: Կինը ոստիկաններին պատմել է, որ տարվա ընթացքում հարևանը համառորեն զանգել է իրեն, անհանգստացրել, նույնիսկ տուն ներխուժելու փորձեր կատարել:
Բողոքից հետո դատարանը խուզարկության որոշում է կայացրել, որի արդյունքում էլ տվյալ քաղաքացու տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում՝ հրացաններ, նռնականետ, դանակներ, ատրճանակի տեսականի և այլն: Նշվում է, որ հայտնաբերված զենքի որևէ տեսակի նկատմամբ քաղաքացին թույլտվություն չի ունեցել: 81-ամյա թոշակառուին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում անօրինական զենք պահելու համար: