ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 6-ին' ժամը 14.12-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է երկհարկանի տուն, ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ա րտակարգ իրավիճակների նախարարությունից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ժ. Ա.-ի (ծնված 1930թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին, մարվել' 15.03-ին:
Այրվել է 2-րդ փողոցի 6-րդ փակուղու տներից մեկի ննջասենյակը' գույքով (մոտ 20 քմ):