Ինչպես MediaMall.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությունից, այսօր առավոտյան՝ ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի Հ. Կ.-ին պատկանող թիվ 177 տանը (1 հարկանի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել՝ 07.35-ին: Այրվել է մոտ 0, 1 խմ տախտակ:
Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Կ.-ի այրված դին: