ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«2019 թվականի հունիսի 27-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն պարոն Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու եւ նրան գրավով կալանքից ազատ արձակելու մասին։
Oրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը, վարույթն իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը դեռեւս չի քննել։
Այս առնչությամբ մենք դիմել ենք ՄԻԵԴ, թվով 7-րդ գանգատն ենք ներկայացրել, այս գանգատի առարկան է արդարադատութուն իրականացնելուց հրաժարվելը»,-նշեց նա։