Օգոստոսի 15-ին՝ ժամը 23։30-ին, Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 2-ամյա երեխա՝ դեղային թունավորում ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ երեխան թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում: Իրենց տանը 25-ամյա մայրը «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ երեխային «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ է խմեցրել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: