ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Ջեյմս Բոնդի 1965 թվականի Aston Martin DB5 մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդվել է Sotheby’s աճուրդի տան պաշտոնական կայքում, որը վաճառել է մեքենան:

Մի շարք լրտեսական գործառույթներով օժտված Aston Martin-ը, որոնք օգտագործվել են նկարահանումների ընթացքում, վաճառվել է ԱՄՆ-ի Մոնտերեյ քաղաքում: Անանուն գնորդը բոնդմոբիլի համար վճարել է 6.4 միլիոն դոլար:

Աճուրդի տունը հայտարարել է, որ այդ գումարը ռեկորդային է DB5-ի համար:

Ընդ որում, վաճառված ավտոմեքենան «գովազդային» դեր է խաղացել Բոնդիանայի ֆիլմերի համար և երբեք չի հայտնվել էկրանին:

Մեքենան ունի պետհամարանիշները փոխելու մեխանիզմ, հետևի մասում զրահապատ էկրան, կատապուլտի բազկաթոռ, անվադողերի դակիչ և այլ «լրտեսական» սարքեր: