Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը ապաստան Է տվել գերմանական 13 գամփռի, որոնք սատկում Էին սովից: Ուժասպառ շներին կամավորները գտել են սնանկացած կին գործարանատիրոջ մոտ, որն ի վիճակի չԷր նրանց խնամել, տեղեկացնում Է Life.ru-ն:
Կամավորները կենդանիներին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, որպեսզի այնտեղ գնահատել նրանց առողջական վիճակը: Դրանից հետո նրանց վերցրել են թագավորական հովանավորության ներքո:
«Նորին Մեծությունն օգոստոսի 21-ին իր ներկայացուցչին ուղարկել Է ապաստարան, որտեղ շները գտնվում են օգոստոսի 19-ից՝ անասնաբույժ-կամավորների կողմից նրանց փրկելու պահից ի վեր, որպեսզի նրանց վերականգնողական բուժման նպատակով տեղափոխեն Կասետսարյան համալսարանի անասնաբուժական կլինիկա»,- հայտնել Է Nation թերթը:
Թաիլանդի թագավորական ընտանիքը հայտնի Է ընտանի կենդանիների նկատմամբ իր սիրով: Միապետի ապաստարաններում պահվում են հարյուրավոր շներ՝ ինչպես ցեղական, այնպես Էլ ոչ ցեղական: