Asekose.am-ին մոտ կանգնած աղբյուրների հավաստի տեղեկություններով՝ սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը, ով, ի դեպ, վերջերս լքել էր հայրենիքը՝ պնդելով, որ Հայաստանն արժանի չէ իր ներկայությանը, արտերկրում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով նրան առավոտյանստիպված են եղել շտապ տեղափոխել Հայաստան:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ է հաստատել մոդելի մենեջերի հետ, ով հաստատաեց մեր ունեցած տեղեկությունը:
«Անիտան երեկ կտրուկ վատացել է Դուբայում, որտեղ ջերմաստիճանը մոտ +50 աստիճան է: Վիճակի ծանրլինելու պատճառով մոդելին շուտափույթ տեղափոխել են երևանյան հիվանդանոցներից մեկը: Այս թեմանայլևս քննարկման ենթակա չէ, քանի որ վիճակը բավականին լուրջ է:Այս պահին կարող եմ միայն դա ասել»:
Այն դիտարկմանը` արդյո՞ք մոդելն ունի շնչառական լուրջ խնդիր, մենեջերն ասաց, որ ճիշտ է գտնում, որ իրհիվանդության մասին բարձրաձայնի հենց ինքը՝ Անիտան:
«Կարծում եմ, որ հիվանադության մասին բարձրաձայնելու կարիք և ցանկություն չկա, սակայն քանի որ արդենորոշակի առումով ինֆորմացիա ունեք, ես էլ մի փոքր կբացեմ փակագծերը նշելով, որ Անիտան ունիշնչառական լուրջ խնդիրներ (ասթմա), որով տառապող մարդկանց հակացուցված է բարձր ջերմաստիճանը:Նա անգիտակից վիճակում է եղել, ավելին՝ արհեստական շնչառության ապարատ է միացված եղել: Անիտայինայնտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Նրան պետք էր շտապ տեղափոխել, բայց քանի որՎլադիվոստոկը բավական հեռու է Դուբայից, առաջին իսկ չվերթով նրան տեղափոխել են Հայաստան»,-մանրամասնեց Անիտա Հարությունյանի մենեջերը՝ հավելելով, որ իրենք որոշել են Անիտային տեղափոխել Ջերմուկ, որտեղ համեմատաբար ավելի զով եղանակ է:
Այն հարցին՝ արդյո՞ք մոդելը կմնա Հայաստանում, թե դարձյալ կմեկնի արտերկիր, Անիտայի մենեջերը նշեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Մեր այն հարցին՝ ինչո՞ւ սկանդալային մոդելի սոցիալական էջերն այս օրերին հասանելի չեն, Անիտայիմենեջերը պատասխանեց.
«Մենք որոշեցինք ժամանակավորապես կասեցնել Անիտայի սոցիալական էջերիակտիվությունը նրա առողջական խնդիրների պատճառով: Բացի դրանից, չինք ցանակնում, որ նրաառողջական վիճակի վատթարացման մասին լուրը տարածվի, սակայն, ինչպես հասկացա, այն արդենտարածել է: Շատ շուտով արդեն հասանելի կլինեն մոդելի սոցիալական էջերը, և ամբողջ ինֆորմացիաննախկինի պես կհրապարակենք ու հանրությանը հասանելի կդարձնենք»:
Մեր մյուս հարցերին մենեջերը չցանկացավ պատասխանել՝ նշելով. «Անիտան կպատասխանի բոլորհարցերին, երբ նրա ինքնազգացողությունը փոքր-ինչ լավանա: Մենք պատրաստվում ենք մեկնել Մոսկվա,քանի որ պայմանագիր ունենք կնքելու Victoria Secret-ի և Թոփ Մոդել ամսագրի հետ, սակայն մեր բոլոր ծրագրեըկախված են Անիտայի առողջական վիճակից»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Անիտա Հարությունյանի մենեջերը: