Կառավարության որոշմամբ առաջիկայում նախատեսվում է մարզային արյան կայանները միացնել պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդ կենտրոնները փաստացի շատ վատ վիճակում են ֆիզիկական և ֆինանսական (առումներով.-խմբ.) ու չեն կարող համապատասխան գործունեություն ծավալել: Մենք որոշում ենք կայացրել, որ արյան մեկ կոնսոլիդացված ծառայություն ունենալը և դրան հավելյալ ֆինանսական միջոցներ ուղղելը կբարձրացնի դրա մակարդակը»,- նշեց Թորոսյանը: