Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ եթե Լեւոն Քոչարյանը դատարանների վրա ճնշումների մասին փաստեր ունի, թող դիմի իրավապահներին։
«ՍԴ–ի բակում կան մարդիկ, որոնք տարբեր բաներ են խոսում, Ազգային ժողովում մարդիկ ասում են ես Rolls-Royce եմ քշում, ինչ ասեմ՝ հատուկ բթամիտների համար այսօր իմ ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջում կփորձեմ տեղադրել այդ փաստերը, ինչը սաղս գիտենք, բայց մարդիկ փորձում են չտեսնելու կամ չհասկանալու տալ»,–նշեց նա։
Լևոն Քոչարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ անցած շաբաթ է եղել:
«Ամենայն հավանականությամբ կլինեմ նաեւ վաղը»,-ասաց Լևոն Քոչարյանը։