Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան և Նիկոլ Փաշինյան հանդիպումը մեծ արձագանք ստացավ, դարձավ բազմաթիվ քննարկումների և քաղաքական վերլուծությունների նյութ: Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այդ հանդիպումից դրական արդյունք չի ակնկալում, խնդիրը Գարեգին Չուգասզյյանի մեջ է տեսնում.

 

«Այդ հանդիպումը ոչ մի դրական արդյունք չի ունենա, քանի որ հանդիպմանը նաև մասնակցել է Գարեգին Չուգասզյանը: Ես չգիտեմ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը ով է առաջինը եղել՝ Սեֆելյանը, թե՝ Չուգասզյանը, բայց վերջինս ուղիղ «սորսական թևն է»: Հենց  նա է «սորսական» գաղափարները բերել Հայաստան»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ փաստացի «սորսական թևը» հանդիպել է Փաշինյանի հետ: Այսինքն, Ջորջ Սորոսը ստեղծել է ռազմական թև: Բոլոր այն երկրները, որտեղ ստեղծվում է նմանատիպ ռազմական թև՝ պետությունը կործանվում է: Այս դեպքում նրանց պլանը Հայաստանի կործանումն է»,- նշեց Եղիազարյանը:

«Քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվում է բոլոր այն երկրներում, որտեղ «սորոսականները» ներգրավվում են ներքաղաքական իրադարձություններում: Ավելի կոնկրետ՝ այդ երկները կործանվել են: Հիշենք Իրաքը, Սիրիան, Լիբանանը: Ես մտավախություն ունեմ, որ այս քայլերով ՀՀ-ն գնում է դեպի կործանում» ,-ասաց Եղիազարյանը:

 

Նա անդրադարձավ նաև «Սասնա Ծռերի», այսպես կոչված, կառուցողական ընդդիմություն լինելուն՝ նշելով, թե նույն ձև «սորոսականները» ներկայացել են նաև Իրաքում ու Սիրիայում:

«Հայաստանի համար միակ փրկությունն այն է, որ Փաշինյանը չլինի: ՀՀ-ն կարող է ղեկավարել ցանկացած մարդ, բացի Փաշինյանից»,- ասաց Եղիազարյանը:

Մեր զրույցում, պրն. Եղիազարյանը անդրադարձավ նաև ՀՀ Կառավարության անդամներին՝ նշելով, որ նրանք պետք է ծառայած լինեն ՀՀ ԶՈՒ-ում:

 «Կառավարությունում պետք է լինեն մարդիկ, որոնց հանրությունը ճանաչում է, ոչ թե անհայտ դեմքեր, որոնք անհայտությունից են եկել», - խոսքն ամփոփելով նշեց նա: