«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով նշված ճանապարհահատվածը մինչեւ նոյեմբերի 10-ը ծանրաքարշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի: