Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես աշխատանքը կդադարեցնի մինչեւ հոկտեմբերի 14-ը: Դա կլինի արդի պատմության մեջ ամենաերկար ընդմիջումը խորհրդարանի աշխատանքում, ինչի մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին:
Խորհրդարանն աշխատանքը կդադարեցնի աշխատանքային օրվա ավարտին: Դաունինգ-սթրիթում կոչ են արել քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, որպեսզի «հասարակայնությանը հնարավորություն տրվի որոշում ընդունել»:
Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել Է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջեւ պետք Է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները: Այդպիսով, խորհրդարանականներն զգալիորեն քիչ օրեր կունենան Բրյուսելի հետ քննարկելու գործարքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված Է հոկտեմբերի 31-ին:
Մինչդեռ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները չեն պաշտպանել հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու առաջարկը:
Ավելի վաղ Daily Telegraph թերթը, վկայակոչելով Բրիտանիայի կառավարության աղբյուրներ, հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում Է մի քանի պլաններ, որոնք պետք Է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը:
Անցյալ շաբաթ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում Է Եվրամիությունից խնդրել Brexit-ի ժամկետի նոր հետաձում այն դեպքում, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոնդոնը եւ Բրյուսելն այդպես Էլ համաձայնության չգան «ապահարզանի» պայմանների շուրջը:
Սակայն, հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը, ով պնդում Է, որ թագավորությունը պետք Է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, մտադիր Է Եվրամիությանը համոզել չհամաձայնելու նոր հետաձգմանը: Պաշտոնական խնդրանքի հետ կառավարությունը կարող Է Բրյուսել ուղարկել նամակ իր դիրքորոշման շարադրանքով, որը տարբերվում Է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից, եւ ուղղակիորեն նշել, որ չի ցանկանում Եվրամիությունից դուրս գալու ժամկետը հետաձգել հոկտեմբերի 31-ից հունվարի 31-ը:
«Մենք մտադիր ենք թույլ չտալ ցանկացած հետաձգում: Պարտվողական օրենքը նշանակություն կունենա սոսկ այն դեպքում, եթե մեզ հետաձգում առաջարկվի, սակայն, երբ մեր պլանը հասկանալի դառնա, ապա շատ հավանական Է, որ այդպիսի շարունակություն չի հետեւի»,- հայտարարել Է թերթի աղբյուրը, որի խոսքով՝ նախարարների կաբինետը նաեւ ունի պահեստային պլան այն դեպքում, եթե Բրյուսելը համաձայնի Brexit-ի հետաձգմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: