Այսօր Վրաստանի կառավարությունը կանցկացնի իր վերջին նիստը, որից հետո 1 ամսով դադարեցնելու է աշխատանքը: Որոշումն ընդունվել է երկրի գերագույն օրենսդրական մարմնի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլի և խորհրդարանի մեծամասնության անդամների միջև տեղի ունեցած խորհրդակցություններից հետո:

Նշենք, որ խորհրդարանն ունի նախագահական ընտրություններից առաջ 1 ամսից ոչ ավելի ժամանակով աշխատանքը դադարեցնելու իրավունք: Այդ ընթացքում պատգամավորները կկարողանան ակտիվորեն ներգրավվել ընտրությունների նախընտրական քարոզարշավների գործընթացներին:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում նախանշված են հոլտեմբերի 27-ին: