«Տաշիր գրուպ»-ի հետ պայմանագիրը դադարեցվել է։ Այս մասին գրում է azatutyun.am-ը։

Նախորդ կառավարությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը կնքել էր 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 25 տարով։ Այն պետք է ուժի մեջ մտներ այս տարի, սակայն Փաշինյանի կառավարությունը որոշել է պայմանագիրը դադարեցնել՝ այն մնալու է պետական հիմնարկություն։

 

Ըստ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանի, պայմանագրում կետեր կային, որոնք ձեռնտու չէին պետությանը: