Հայաստանը, երբ տեսնում է խնդիրներ, դրանք բարձրաձայնում է կա’մ հրապարակային հայտարարություններով, կա’մ աշխատանքային հանդիպումների ֆորմատով:

Այս մասին այսօր խորհրդարանում, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, որ Ռուսաստանը ոտնձգություն է կատարում ՀՀ ինքնիշխանության նկատամամբ, իսկ մեր իշխանությունը ծպտուն չի հանում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։