Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները:
Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի սկզբանե ասաց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու:
Միրզոյանը նաև հիշեցրեց նախորդ դեպքը՝ Ամուլսարի հարցում չի ոտնահարվում հեղափոխության գաղափարները, ինչպես պնդում են ակցիայի մասնակիցները. «Եթե այդպիսի պնդում եք անում, ուրեմն մենք տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները»:
Ակցիայի մասնակիցները Միրզոյանին հիշեցրեցին Փաշինյանի խոսքերն առ այն, որ ժողովուրդն է որոշելու հարցեր, իսկ այս դեպքում ժողովուրդն արդեն որոշել է հարցը:
Միրզոյանի խոսքերով, դա տափակ քննարկում է, ինչն էլ դուր չեկավ ակտիվիստներին, ովքեր պահանջեցին Միրզոյանին հեռանալ:
ԱԺ նախագահը հետո բացատրեց, թե ինչ նկատի ուներ «տափակ քննարկում» ասելով' խնդրելով ակտիվստներին ակցիայի հարցը հնարավորինս հարթ անել: